Դորտմունդի «Բորուսիան» նվաճեց ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր՝ 2:0 հաշվով պարտության մատնելով «Վոլֆսբուրգին»: Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի եւ դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա փոխարինվեց 72-րդ րոպեին:
«Բորուսիայի» երկրորդ գնդակը խփեց լեհ Ռոբերտ Լեւանդովսկին: Գոլը հոբելյանական էր ֆուտբոլիստի համար: Նա 100-րդ անգամ աչքի ընկավ «Բորուսիայի» կազմում: Հաջորդ մրցաշրջանից Լեւանդովսկին կներկայացնի Մյունխենի «Բավարիան»:
Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ ուղեգիրը կվիճարկեն Մյունխենի «Բավարիան» եւ «Կայզերսլաուտերնը»: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-ին Մյունխենում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին:
Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 17-ին:
Գերմանիայի գավաթի խաղարկություն
Կիսաեզրափակիչ
«Բորուսիա» Դորտմունդ - «Վոլֆսբուրգ»՝ 2:0
Հենրիխ Մխիթարյան, 12, Ռոբերտ Լեւանդովսկի, 43
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում