00:05  ,  16 ապրիլի, 2014

ԱԱ-2014. Ֆրանչեսկո Տոտին ու Լուկա Տոնին չեն ընդգրկվի Իտալիայի հավաքականում

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականը մարզումային հավաք է անցկացնում Կովերչանոյում: Չեզարե Պրանդելին հրավիրել է 42 ֆուտբոլիստների: Երկրորդ մարզումային օրվանից հետո Պրանդելին հանդիպել է լրագրողների հետ:

«Դուք հասկանում եք, թե ես ինչպես եմ վերաբերվում Ֆրանչեսկո Տոտիին, Լուկա Տոնիին եւ Անտոնիո Դի Նատալեին: Իտալիայում բոլորն են նրանց վերաբերվում մեծ հարգանքով, եւ ես բացառություն չեմ: Իրենց կարիերայով այդ տղաները արժանի են այդպիսի հարգանքի: Բայց պետք է հասկանալ, որ աշխարհի առաջնության մեկնում են ոչ բոլորը: Ֆրանչեսկոն ու Լուկան իրենց հասանելիքը խաղացել են ազգային հավաքականում: Ես չեմ բացառում, որ վնասվածքների դեպքում մենք դիմենք նրանց օգնությանը»,- Պրանդելիի խոսքը մեջբերում է football-italia-ն:

Հունվարի 5-ից վնասվածքի պատճառով խաղից դուրս է Դանիելե Դե Ռոսին, սակայն Պրանդելին չի բացառել նրա մասնակցությունը հունիս-հուլիսին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով