23:28  ,  15 ապրիլի, 2014

Գյունդոգանը երկարաձգեց պայմանագիրը «Բորուսիայի» հետ (ֆոտո)

Իլկայ Գյունդոգանը երկարաձգել է պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը Յուրգեն Կլոպի թիմում կմնա մինչեւ 2016թ. հունիսի 30-ը, հաղորդում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը:

23-ամյա Գյունդոգանի նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2015 թվականը: 2013թ. օգոստոսին Պարագվայի դեմ ընկերական խաղում ստացած մեջքի վնասվածքի պատճառով Գյունդոգանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է միայն մեկ հանդիպում: Այդուամենայնիվ, նրա տրանսֆերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ռեալը»:

Իլկայ Գյունդոգանը «Բորուսիա» է տեղափոխվել 2011-ին «Նյուրնբերգից»:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում