22:48  ,  15 ապրիլի, 2014

«Բորուսիա» - «Վոլֆսբուրգ». Հենրիխ Մխիթարյանը բացեց հաշիվը (լրացված)

Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում ընդունել է «Վոլֆսբուրգին» եւ հաղթում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ: Նա հաշիվը բացել է Մարկո Ռոյսի փոխանցումից հետո: Գոլը գրանցվեց 12-րդ րոպեին: Ընթանում է առաջին խաղակեսը:

Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում թիմերն անցկացնում են մեկ հանդիպում:

Առաջին խաղակեսից հետո հաշիվը 2:0 է: «Բորուսիայի» երկրորդ գնդակը 43-րդ րոպեին խփեց լեհ Ռոբերտ Լեւանդովսկին (լրացված՝ 23:20-ին)



 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում