23:47  ,  15 ապրիլի, 2014

«Մանչեսթեր Սիթին»՝ աշխարհի ամենաառատաձեռն ակումբ

Աշխարհում ամենաբարձր աշխատավարձ ստանում են անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները: Մարզական ակումբների խաղացողների աշխատավարձի հաշվարկը կատարել է Sporting Intelligence-ը: «Մանչեսթեր Սիթիի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ ստանում է շաբաթական միջինը 102 հազար ֆունտ ստերլինg: Տարեկան ստացվում է 5.3 միլիոն: Եռյակը եզրափակում են բեյսբոլի ամերիկյան լիգայի երկու ակումբներ՝ «Նյու Յորք Յանկիսը» (յուրաքանչյուրի տարեկան միջին աշխատավարձը 5.2 միլիոն ֆունտ է) եւ «Լոս Անջելես Դոջերսը» (5.1 միլիոն):

Ամենաառատաձեռն ակումբների տասնյակում են նաեւ Մադրիդի «Ռեալը» (տարեկան միջին աշխատավարձը 4.99 միլիոն ֆունտ ստերլինգ), «Բարսելոնան» (4.9 միլիոն), «Բավարիան» (4.4 միլիոն), «Մանչեսթեր Յունայթեդը» (4.3 միլիոն), «Չելսին» (3.98 միլիոն), «Արսենալը» (3.9 միլիոն), «Յուվենտուսը» (3.5 միլիոն), «Լիվերպուլը» (3.4 միլիոն): 6-րդ տեղում Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Բրուքլին Նեթս» ակումբն է՝ 4.4 միլիոն, հաղորդում է dailymail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում