23:18  ,  15 ապրիլի, 2014

Կառլեն Մկրտչյանը վնասվածք է ստացել

Մախաչկալայի «Անժիի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է դաղստանյան ակումբի պաշտոնական կայքը:

25-ամյա կիսապաշտպանի վերականգնման հստակ ժամկետը հայտնի կդառնա առաջիկա օրերին:

Մկրտչյանը չկարողացավ մասնակցել Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնության 25-րդ տուրի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ հանդիպմանը, որն ավարտվեց 0:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում