22:32  ,  15 ապրիլի, 2014

«Էլ Կլասիկո». «Ռեալի» ֆուտբոլիստները պատրաստվում են հետխաղյա հարվածաշարի (ֆոտո)

Մադրիդի «Ռեալը» շարունակում է պատրաստվել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը: Մրցակիցը «Բարսելոնան» է:

Ապրիլի 15-ին անցկացրած հատուկ մարզման ընթացքում Արքայական թիմի ֆուտբոլիստները պատրաստվել են հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարին:

«Եզրափակիչում պետք է պատրաստ լինել իրադարձությունների զարգացումների հնարավոր բոլոր շրջադարձերին»,- «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

«Էլ Կլասիկոն» տեղի կունենա ապրիլի 16-ին Վալենսիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում