22:14  ,  15 ապրիլի, 2014

Աշխարհի առաջնություն. Հրայր Շահվերդյանը հաղթեց թուրք մրցակցին

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում երրորդ հաղթանակն են տարել Հայաստանի ներկայացուցիչները: 56 կգ քաշային կարգի 1/32 եզրափակիչում Հրայր Շահվերդյանը պարտության է մատնել թուրք Ահմեդ Միցիկին:

Ապրիլի 14-ին 49 կգ քաշային կարգում Արթուր Հովհաննիսյանը 3:0 հաշվով պարտության էր մատնել հարավկորեացի Վոնհո Կիմին:

52 կգ քաշային Արսեն Պողոսյանն առաջին մենամարտում 3:0 հաշվով առավելության էր հասել նիգերիացի Այանկոլա Օկեջիմիի նկատմամբ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում