21:51  ,  15 ապրիլի, 2014

Շակիրան երազում է լինել «Բարսելոնայի» առաջին տիկին

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեի ընկերուհի Շակիրան նշել է, որ երազում է ապագայում դառնալ կատալոնական ակումբի առաջին տիկին:

«Ես հույս ունեմ, որ ապագայում Պիկեն կդառնա «Բարսելոնայի» նախագահ, իսկ ես էլ կլինեմ ակումբի առաջին տիկինը»,- կոլումբացի երգչուհու խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Պիկեն ու Շակիրան ունեն մեկամյա որդի, որի անունը Միլան է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում