21:22  ,  15 ապրիլի, 2014

Ֆորմուլա-1-ին սպառնում է ֆինանսական աղետ

Ֆորմուլա-1-ի չորս թիմեր՝ «Ֆորս Ինդիան», «Զաուբերը», «Կատերեհեմը» եւ «Մարուսիան» Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Ժակ Տոդտին հղած նամակում դժգոհություն են հայտնել, որ 2015 թվականից աշխարհի առաջնության մասնակից թիմերի համար չի ընդունվելու բյուջետային առաստաղ: Ֆորմուլա-1-ի ռազմավարական խմբի անդամներ «Ռեդ Բուլը», «Ֆերարին», «Մերսեդեսը», «Մաքլարենը», «Ուիլյամսը» եւ «Լոթուսը» որոշել են դեմ հանդես գալ ֆինանսական սահմանափակումների գաղափարին:

Նամակ գրած չորս թիմերը կարծում են, որ ռազմավարական խմբի գոյությունն ու ազդեցությունը կանոնադրության վրա հակասում է Եվրամիության մրցակցության մասին օրենքներին:

Փոքր ֆինանսական հնարավորություններ ունեցող չորս թիմերը վստահ են, որ բյուջետային սահմանափակում չմտցնելու դեպքում Ֆորմուլա-1-ին սպառնում է ֆինանսական աղետ, հաղորդում է Autosport-ը: Մայիսի 1-ին տեղի կունենա Ֆորմուլա-1-ի բոլոր թիմերի հանդիպումը եւ կքննարկվի այս հիմնախնդիրը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում