20:52  ,  15 ապրիլի, 2014

«Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակները (ֆոտո)

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» մտադիր է ուժեղացնել կազմը: Կատալոնական ակումբի տրանսֆերային ցուցակում են Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, բրազիլացի պաշտպաններ Դավիդ Լուիսը («Չելսի») եւ Տիագո Սիլվան (ՊՍԺ), Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, որի համար «Բարսելոնան» պատրաստ է վճարել 35 միլիոն եվրո, փոխանցում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելանք է դրել «Բարսելոնայի» վրա առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ: Պատճառը անչափահաս ֆուտբոլիստների գրանցման եւ միջազգային տեղափոխությունների ընթացակարգերի խախտումն է:

Առաջիկա օրերին տեղի կունենա «Բարսելոնայի» եւ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների հանդիպումը: Կատալոնական ակումբում հույս ունեն, որ միջազգային ֆեդերացիան կփոխի որոշումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում