20:33  ,  15 ապրիլի, 2014

Մարկ Վիլմոտսը Բելգիայի հավաքականին կպատրաստի նաեւ ԱԱ-2018-ին

Ֆուտբոլի Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը երկարաձգել է պայմանագիրը: Այդ մասին հայտնում է Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը: Վիլմոտսը Բելգիայի հավաքականը կգլխավորի մինչեւ 2018թ. Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը:

Վիլմոտսը Բելգիայի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում է 2012 թվականից: Բելգիացիները դուրս են եկել 2014թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Խմբային փուլում Բելգիայի մրցակիցները կլինեն Ռուսաստանը, Հարավային Կորեան եւ Ալժիրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս