19:52  ,  15 ապրիլի, 2014

Հայաստանի Գավաթ. «Փյունիկը» եզրափակիչում է

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Երեւանի «Փյունիկը» 2:0 հաշվով առավելության հասավ Երեւանի «Միկայի» նկատմամբ եւ դուրս եկավ եզրափակիչ: Սարգիս Հովսեփյանի թիմին հաղթանակ բերեցին Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպաններ Աղվան Պապիկյանի եւ Գագիկ Պողոսյանի գոլերը: Առաջին խաղում «Փյունիկը» հաղթել էր 1:0 հաշվով:

Եզրափակիչում Հայաստանի գործող գավաթակրի մրցակիցը կլինի «Բանանց» - «Գանձասար» զույգի հաղթողը: Թիմերի առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել է «Գանձասարը»: Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-ին:

Հայաստանի գավաթի խաղարկություն

Կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Փյունիկ» - «Միկա»՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 1:0)  

Աղվան Պապիկյան, 51, Գագիկ Պողոսյան, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով