19:36  ,  15 ապրիլի, 2014

«Բարսելոնայի» նախկին մարզիչը՝ Մեսիի անհաջող խաղի պատճառի մասին

Լիոնել Մեսին անհաջող է անցկացրել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումը, քանի որ չէր ցանկանում հանդես գալ եզրային հարձակվողի դիրքում, որը պարտադրել է կատալոնական թիմի արգենտինացի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն, կարծում է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզչ Ռադոմիր Անտիչը:

«Մեսին այդքան քիչ վազեց, որովհետեւ ցանկանում էր իր բողոքն արտահայտել եզրային հարձակվողի դիրքում խաղալու որոշման դեմ: Ինձ այդ իրադրությունը հիշեցրեց Լուի Վան Գալի եւ Ռիվալդոյի վեճը, երբ հոլանդացի մասնագետը բրազիլացուն հատկացրել էր ձախ եզրը, իսկ Ռիվալդոն ձախ պաշտպանին հետ փոխանցում կատարելուց բացի ոչինչ չէր անում»,- Անտիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից, իսկ Մեսին «Աթլետիկոյի» դեմ պատասխան խաղում վազեց 6.8 կմ՝ 1.5 կմ քիչ թիմի դարպասապահ Խոսե Մանուել Պինտոյից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում