19:17  ,  15 ապրիլի, 2014

Հենրիխ Մխիթարյանն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներից 53-րդն է

Pluriconsultoria բրազիլական խորհրդատվական ընկերության հաշվարկի համաձայն, Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն այժմ 29.2 միլիոն եվրո է: Այդ ցուցանիշը 53-րդն է: Հիշեցնենք, որ գերմանական ակումբը Դոնեցկի «Շախտյորին» Հենրիխ Մխիթարյանի համար վճարել է 27.5 միլիոն եվրո:

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որի տրանսֆերի արժեքը գնահատվում է 138.1 միլիոն եվրո: Տասնյակում են նաեւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն (107.3 միլիոն), ուելսցի Գարեթ Բեյլը (71.3), բրազիլացի Նեյմարը (67.4), գերմանացի Մարիո Գյոտցեն (60.3), ուրուգվայցի Էդինսոն Կավանին (57.6), կոլումբիացի Ֆալկաոն (56.3), գերմանացի Մեսութ Օզիլը (53.2), ուրուգվայցի Լուիս Սուարեսը (48.9), իսպանացի Խուան Մատան (47.1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում