18:26  ,  15 ապրիլի, 2014

Դուբայ. Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը կիսեցին միավորը

Դուբայում ընթացող շախմատի ավանդական մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը խաղացին իրար հետ եւ պարտիան ավարտեցին ոչ ոքի: Անդրիասյանն ու Պետրոսյանն ունեն 5.5-ական միավոր: Միանձնյա առաջատար Ռոմեյն Էդուարդը վաստակել է 7 միավոր: Վլադիմիր Հակոբյանը վաստակել է 5 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով