17:50  ,  15 ապրիլի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» եւս հետաքրքրվում է Յուրգեն Կլոպի ծառայություններով

Եթե «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն ամռանը պաշտոնանկ անի թիմի գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսին, ապա առաջին թեկնածուն կլինի Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, հաղորդում է mirror-ը: Այլընտրանքային տարբերակ է նաեւ հոլանդացի Լուի վան Գալը, որը աշխարհի առաջնությունից հետո կհեռանա Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից:

Սպասվում է, որ ամռանը «Բարսելոնան» կլքի արգենտինացի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն եւ Յուրգեն Կլոպը կլինի կատալոնացիների առաջնային տարբերակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում