17:29  ,  15 ապրիլի, 2014

Եվգենի Լովչեւ. Օզբիլիսն անում է նույնը, ինչ Ռոբենը «Բավարիայում»

Օզբիլիսն անում է նույնը, ինչ Ռոբենը «Բավարիայում», «Մանչեսթեր Յունայթեդը» կշարունակի հետաքրքրվել Օզբիլիսով, ասել է ռուս ֆուտբոլային փորձագետ Եվգենի Լովչեւը, փոխանցում է Sovsport-ը:

«Լուրջ թիմերը տեւական ժամանակ են հետեւում պոտենցիալ նորեկներին: Եվ «Մանչեսթեր Յունայթեդն» Օզբիլիսի խաղին հետեւում է ոչ միայն այն պատճառով, որ նա հանդես է գալիս Մոսկվայի «Սպարտակում»: Կարծում եմ՝ նրա խաղին վաղուց են հետեւում:

Օզբիլիսն ինձ համար հետաքրքիր, խելացի, լավ հարվածով խաղացող է: Եվ նորմալ է, որ հիմա «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները եկել են այստեղ՝ դիտելու նրա խաղը: Օզբիլիսը «Կռիլյա Սովետովի» դեմ անհաջող խաղից հետո տխրել էր, թե «Մանչեսթեր Յունայթեդն» այլեւս չի հետաքրքրվի իրենով: Ես վստահ եմ, որ դարձյալ կգան:

Օզբիլիսը Ռոբենի նման խաղացող է եւ անում է նույնը, ինչ Ռոբենը «Բավարիայում»: «Սպարտակում» նրան սխալ են օգտագործում: Նա եզրից կարող է հաղթահարել մրցակցի պաշտպանությունը: Նրա դիրքը կարեւոր է, բայց «Սպարտակում» դեռ ամբողջ ուժով չի խաղում: «Կուբանում» ավելի լավ էր խաղում, քանի որ ավելի շատ էին վստահում: «Սպարտակում» նա մշտապես տեղ չի գտնում հիմնական կազմում: Դա նյարդայնացնում է տղային, ավելի ուժեղ չի դարձնում»,- ասել է Լովչեւը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով