16:59  ,  15 ապրիլի, 2014

Զոհվել է Սիրիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը

Զոհվել է ֆուտբոլի Սիրիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Տարեկ Հրաիրը, ով ապրիլի 14-ին հայտնվել է ականանետի կրակի տակ, փոխանցում է SANA-ն։

Ողբերգությունը տեղի է ունեցել Հոմս քաղաքում։ 2011 թվականի մարտից Սիրիայում շարունակվում է զինվորական ընդհարումը, որի ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով զոհվել է 130 հազար մարդ։ Կառավարական զորքերին դիմակայում են ահաբեկիչների խմբավորումները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում