16:12  ,  15 ապրիլի, 2014

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամն աճել է երեք միլիոն եվրոյով

Թենիսի «Ռոլան Գարոսի» մրցաշարի կազմակերպիչները հայտարարել են մրցաշարի մրցանակային հիմնադրամը մեծացնելու մասին, հաղորդում է Tennis.com-ը։

Ֆրանսիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 22 միլիոն եվրոյից հասել է 25  միլիոն եվրոյի։ Կանանց եւ տղամարդկանց մրցաշարերի հաղթողները կստանան 1.65 միլիոնական եվրո։ Մրցաշարը կկայանա մայիսի 25-ից հունիսի 8-ը։

Հիշեցնենք, որ 2013 թվականի մրցաշարի հաղթողներ են դարձել իսպանացի Ռաֆայել Նադալը եւ ամերիկուհի Սերենա Ուիլյամսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով