15:37  ,  15 ապրիլի, 2014

Յուրգեն Կլոպ. «Ռեալի» հետ հանդիպումից հետո Մխիթարյանն իրեն մեղավոր էր զգում

«Ռեալի» հետ հանդիպումից հետո Մխիթարյանը զգում էր, որ նա է մրցաշարից դուրս մնալու մեղավորը։ Սակայն դա անհեթեթություն է։ Այդ մասին Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ «Վոլֆսբուրգի» հետ հանդիպմանը նվիրված մամուլի ասուլիսին ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Գերմանացի մասնագետը գովել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է ռիսկի դիմի, այլապես նա կարող է խաղադաշտ դուրս չգալ։ Այո, երբեմն լինում են սխալներ, սակայն դրանց հետ հարկավոր է պայքարել։ Մխիթարյանը գիտի, թե ինչպես է պետք դա անել։ Նա լավ արձագանքեց «Ռեալի» հետ հանդիպմանը եւ ֆանտաստիկ խաղ ցուցադրեց Մյունխենում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Football411.com-ը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Բավարիայի» հետ արտագնա խաղում դարձել է գոլի հեղինակ՝ բացելով հանդիպման հաշիվը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում