14:21  ,  15 ապրիլի, 2014

Պողոս Գալստյան. Բեռնար Շալանդը Դենիս Թումասյանին հրավիրել է Հայաստանի հավաքական

Եկատերինբուրգի «Ուրալի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի օգնական Պողոս Գալստյանը NEWS.am Sport-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հյուրանոցում հանդիպել է ռուսական ակումբի ֆուտբոլիստներ Էդգար Մանուչարյանի եւ Դենիս Թումասյանի հետ։ Շվեյցարացի մասնագետը  28-ամյա պաշտպանին հրավիրել է Հայաստանի հավաքական:  

Հարցին, թե ինչու է Թումասյանը գրառումը ջնջել իր ֆեյսբուքյան էջից, Գալստյանը պատասխանել է, որ չգիտի. այս պահին նա թիմի հետ չէ եւ գտնվում է Մոսկվայում:

Հիշեցնենք, որ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր հավաքականից հրավեր ստանալու մասին, սակայն քիչ անց ջնջել էր այդ գրառումը։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով