11:28  ,  15 ապրիլի, 2014

Յուրա Մովսիսյանի գոլը՝ լավագույն հնգյակում

Championat.com-ը ներկայացրել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի լավագույն գոլերի հնգյակը։

Երկրորդ տեղում է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գոլը՝ «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում։ Լավագույն գոլի հեղինակ է դարձել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Հալկը։

Հիշեցնենք, որ 26-ամյա Մովսիսյանի միակ գոլի շնորհիվ «Սպարտակն» առաջին հաղթանակն է տարել 2014-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում