00:28  ,  15 ապրիլի, 2014

Անչելոտի. Վստահ եմ՝ Զիդանը կլինի մեծագույն մարզիչ

Վստահ եմ, որ Զինեդին Զիդանը կդառնա մեծագույն մարզիչ, ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, փոխանցում է Marca-ն:

«Զիդանը շատ է զրուցում խաղացողների հետ: Նա ինձնից շատ է նրանց հետ խոսում: Զիդանը մեծ խարիզման ունի: Վստահ եմ՝ ապագայում նա կլինի մեծագույն մարզիչ»- ասել է իտալացի մասնագետը՝ խոսելով իր օգնականի մասին:

Արքայական ակումբի գլխավոր մարզիչը խոսել է նաեւ Մադրիդի «Աթլետիկոյի» մասին, որը 82 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Ռեալն» ունի 79, «Բարսելոնան»՝ 78 միավոր:

«Նրանք խաղում են իրենց ֆուտբոլիստների բնորոշումների համաձայն: «Աթլետիկոն» ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում: Ինձ դուր է գալիս նրանց խաղի պաշտպանական կազմակերպումը: Բայց այդ ոճը չի համընկնում «Ռեալի» փիլիսոփայության հետ»,- նշել է Անչելոտին, որը վստահություն է հայտնել, թե Մյունխենի «Բավարիան» գոհ չէ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանության արդյունքից: Մյունխենցիները մրցելու են Արքայական թիմի հետ: Անչելոտին նաեւ վստահ է, որ «Ռեալը» կարող է հաղթանակներ տանել առանց Կրիշտիանու Ռոնալդուի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով