23:30  ,  14 ապրիլի, 2014

Մագնուս Կարլսենը Գաշիմովի հուշամրցաշարին պատրաստվում է Արաբական ծովում

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը Ադրբեջանում կայանալիք Վուգար Գաշիմովի հուշամրցաշարին պատրաստվում է Օմանում: Նորվեգացի գրոսմայստերը մարզչական թիմի հետ շախմատային մարզումները համատեղում է ֆուտբոլով եւ Արաբական ծովում ջրագնդակ խաղալով:

Աշխարհի լավագույն շախմատիստի մրցակիցները Բավքում կլինեն իտալացի Ֆաբիանո Կարուանան, ամերիկացի Հիկարու Նակամուրան, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը եւ ադրբեջանցիներ Շաքրիյար Մամեդյարովն ու Թեյմուր Ռաջաբովը: Գաշիմովի հուշամրցաշարը կմեկնարկի ապրիլի 19-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով