15:49  ,  14 ապրիլի, 2014

«Ֆերարիի» ղեկավարը հրաժարական է տվել

Ֆորմուլա-1-ի «Ֆերարի» թիմի ղեկավար Ստեֆանո Դոմենիկալին հրաժարական է տվել։ Իտալացի մենեջերն իր վրա է վերցրել թիմի անհաջող մեկնարկի պատասխանատվությունը 2014 թվականին եւ հեռացել է պաշտոնից, փոխանցում է SkySports-ը։

Ենթադրվում է, որ նման որոշում է կայացվել «Ֆերարիի» նախագահ Լուկա դե Մոնտեզեմոլոյի հետ հանդիպումից հետո։ Դոմենիկալիի փոխարեն թիմը կղեկավարի Մարկո Մատիաչին, ով ավելի վաղ զբաղեցնում էր «Ֆերարիի» հյուսիսամերիկյան գրասենյակի տնօրենի պաշտոնը։

Դոմենիկալին «Ֆերարին» գլխավորել է 2008-ից։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում