13:47  ,  14 ապրիլի, 2014

«Ռեալի» նախագահը եւ բժիշկները համոզել են Ռոնալդուին բաց թողնել «Էլ Կլասիկոն»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը եւ բժշկական շտաբը համոզել են պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին չմասնակցել ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի՝ կատալոնական «Բարսելոնայի» հետ հանդիպմանը, փոխանցում է El Confidencial-ը։

Պորտուգալիայի հավաքականի ավագն ապաքինվում է վնասվածքից եւ իսպանական ակումբի ղեկավարությունը չի ցանկանում վտանգել նրա առողջությունը։ 29-ամյա ֆուտբոլիստին ապաքինման համար հարկավոր է 10 օր։

«Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին Վալենսիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում