23:11  ,  13 ապրիլի, 2014

Պրիմերա. Առաջատարն «Աթլետիկոն» է

Իսպանական Պրիմերայի 33-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»:

Մադրիդցիների կազմում հերթական գոլը խփեց բրազիլացի հարձակվող Դիեգո Կոստան, ով նաեւ վրիպեց 11 մետրանոց հարվածից: Կոստան իր գոլերի քանակը հասցրեց 26-ի եւ արդեն 2 գնդակ է զիջում ռմբարկուների ցուցակը գլխավորող Կրիշտիանու Ռոնալդուին:

Այս հաղթանակից հետո «Աթլետիկոն» 82 միավորով բարձրացավ առաջին տեղ: Մադրիդի «Ռեալն» ունի 79 միավոր, իսկ այս տուրում «Գրանադային» պարտված կատալոնական «Բարսելոնան» 78 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Խետաֆե» - «Աթլետիկո»՝ 0:2

Դիեգո Գոդին, 40, Դիեգո Կոստա, 84

Հեռացում՝ Անխել Լաֆիտա, 65 («Խետաֆե»)

Չիրացված 11 մետրանոց՝ Դիեգո Կոստա, 66 («Աթլետիկո»)

«Էսպանյոլ» - «Ռայո Վալեկանո»՝ 2:2

Կրիստիան Ստուանի, 3, Դիեգո Կոլոտո, 88 – Իագո Ֆալկե, 43, Խոակին Լարիվեյ, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս