22:22  ,  13 ապրիլի, 2014

Անհայտ անձինք մտել են Շումախերի հիվանդասենյակ

2 անհայտ անձինք Գրենոբլի հիվանդանոցում մտել են Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի հիվանդասենյակ: Միջադեպը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ, գրում է Bild-ը:

Հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները նրանց կանգնեցրել են այն ժամանակ, երբ նրանք արդեն եղել են գերմանացի ավտոարշավորդի կողքին: Նրանք հայտնել են, որ ցանկանում էին լուսանկարել Շումախերին, ով ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկնելու հետեւանքով դեկտեմբերի 29-ից հայտնվել է կոմայի մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Շումախերը սկսել է արձագանքել ձայներին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում