21:46  ,  31 մարտի, 2014

Արթուր Աբրահամը կհովանավորի Շիվա պարսկական ընձառյուծի խնամքը (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձրած Արթուր Աբրահամը կհովանավորի Բեռլինի կենդանաբանական այգու Շիվա մականունով պարսկական ընձառյուծի խնամքը: Այդ մասին վկայող վահանակը փակցվել է կենդանու վանդակի վրա: Լուսանկարը տեղադրվել է Աբրահամի ֆեյսբուքյան էջում: Շիվան ծնվել է 2013թ. հուլիսի 1-ին: Մոր մականունը Էրիվանի է:

Պարսկական ընձառյուծը վերացող տեսակ է: Վայրի բնությունում մնացել է 2 հազարից քիչ: Կենդանաբանական այգիներում դրանց թիվը չի հասնում հարյուրի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում