13:55  ,  4 մայիսի, 2012

Մանչեսթեր. Եվրոպայի չեմպիոն Հայկազ Սամվելյանը խնդիրներ չունեցավ

2010թ. Եվրոպայի չեմպիոն Հայկազ Սամվելյանը հաղթանակով մեկնարկեց Մանչեսթերում ընթացող թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունում:

Մրցաշարի առաջին փուլում մինչեւ 54 կգ քաշային կարգում հանդես եկող Հայկազ Սամվելյանը 6։0 հաշվով առավելության հասավ Իտալիայի ներկայացուցիչ Դոմենիկո Գեմայի նկատմամբ:

1/8 եզրափակիչում Սամվելյանի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն, իսպանացի Ժոել Գոնսալեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում