14:14  ,  14 հունվարի, 2014

Կլիչկոն եւ Թայսոնը ներկա են եղել «Ոսկե գլոբուսին» նվիրված երեկույթին (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն եւ աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը մասնակցել են «Ոսկե գլոբուս-2014»-ին նվիրված երեկույթին, որը տեղի է ունեցել Կալիֆորնիայում, փոխանցում է BoxingScene.com-ը։

Պաշտոնական արարողությունից հետո կայացած երեկույթին Կլիչկոն ներկա  է եղել իր հարսնացուի՝ հայտնի ամերիկացի դերասանուհի Հայդեն Պանետյերի հետ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում