22:35  ,  10 հունվարի, 2014

Վլադիմիր Կլիչկոն տիտղոսները կպաշտպանի ապրիլին Գերմանիայում

37-ամյա ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի եւ 34-ամյա ավստրալացի Ալեքս Լեապայիի թիմերը համաձայնության են հասել չեմպիոնական մենամարտի անցկացման վերաբերյալ եւ պրոմոուտերական սակարկության անհրաժեշտություն չի լինի: Վերջնաժամկետը հունվարի 19-ն էր: Այդ մասին հայտնել է Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության նախագահ Ֆրանսիսկո Վալկարսելը, փոխանցում է BoxingScene-ը:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA/WBO/IBF/IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն (61-3, 51 նոկաուտ) տիտղոսները կպաշտպանի Ալեքս Լեապայիի (30-3-4, 24 նոկաուտ) հետ մենամարտում ապրիլին Գերմանիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում