00:57  ,  14 դեկտեմբերի, 2013

Սոչի-2014. Օլիմպիական ջահի փոխանցումավազքի հերթական զոհը

2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը հասել է Եկատերինբուրգ: Հերթական սկանդալային պատահարն է տեղի ունեցել օլիմպիական փոխանցումավազքի ընթացքում: Եկատերինբուրգում հենց առաջին ջահակրի գլխարկն ու հագուստը բռնկվել են ջահի կրակից: Ջահակիրը եղել է պատվավոր երկաթուղային Անատոլի Գարաշչենկոն, հաղորդում է ekburg.tv-ն:

Հիշեցնենք, որ Սոչիի Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքի ընթացքում ջահը մարել է մոտ վեց տասնյակ անգամ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում