11:54  ,  26 ապրիլի, 2012

Հայտնի են Հայաստանի ներկայացուցիչների մրցակիցները

Ապրիլի 26-ին Չելյաբինսկում մեկնարկում է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: Կայացել է վիճակահանությունը: Հայտնի են Հայաստանի պատվիրակների մրցակիցները:

60 կգ քաշային Հովհաննես Դավթյանի մրցակիցը 1/16 եզրափակիչում Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յուհո Ռենվալն է:

66 կգ քաշային Արմեն Նազարյանը 1/16 եզրափակիչում կմրցի վրաց Լաշա Շավդատուաշվիլիի հետ:

81 կգ քաշային կարգում Արտյոմ Բաղդասարյանի մրցակիցը 1/16 եզրափակիչում կլինի ուկրաինացի Արտյոմ Վասիլենկոն:

100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը եւս պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից: Մրցակիցը լատվիացի Եվգենիս Բորոդավկոն է:

Կանանց առաջնությունում 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը 1/8 եզրափակիչում սպասում է Լետիցիա Պայե (Ֆրանսիա) – Դիլարա Լոկմանհեքիմ (Թուրքիա) զույգի հաղթողին:

57 կգ քաշային կարգում Ժաննա Ստանկեւիչը 1/16 եզրափակիչում առաջնությունը կսկսի իսպանացի Կոնսեպսիոն Բելորինի հետ գոտեմարտով:

Ապրիլի 26-ին հայտնի կդառնան տղամարդկանց 60 կգ, 66 կգ եւ կանանց 48 կգ, 52 կգ եւ 57 կգ քաշային կարգերի չեմպիոնները:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում