13:14  ,  23 ապրիլի, 2012

Քրիստինե Հարությունյանը` Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակից

Գյումրեցի նիզականետորդ Քրիստինե Հարությունյանը նվաճեց Հայաստանի հերթական օլիմպիական ուղեգիրը: Սոչիում անցկացված աթլետիկայի Ռուսաստանի առաջնության նետորդների մրցաշարում Քրիստինե Հարությունյանը ցույց տվեց 59 մետր 12 սանտիմետր արդյունք եւ 12 սմ  գերազանցեց օլիմպիական մասնակցության նորման:

 Քրիստինե Հարությունյանը  Եվրոպայի չգերազանցված ռեկորդակիր, հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի անվան մարզադպրոցի  սան  է, 21 տարեկան է: Նրա մարզիչներն են Յաշա Եղիազարյանը եւ  Իվան Սաֆոնովը, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:

Հայաստանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարում կներկայացնի նաեւ գյումրեցի նիզականետորդ Մելիք Ջանոյանը:

Հայաստանը  առայժմ ունի օլիմպիական խաղերի 18 ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով