23:33  ,  26 հոկտեմբերի, 2013

Սերգեյ Մովսեսյանը ոչ մի պարտություն չկրեց

Հունաստանում ավարտված շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում Հայաստանի հավաքականի երկրորդ համար Սերգեյ Մովսեսյանը հանդես եկավ Սանկտ Պետերբուրգի թիմի  կազմում եւ անցկացրած հինգ պարտիաներում տարավ երկու հաղթանակ, երեքն ավարտեց ոչ ոքի:

Սանկտ Պետերբուրգի ակումբը գրավեց 5-րդ տեղը: Սերգեյ Մովսեսյանի ակումբակիցներն էին Պյոտր Սվիդլերը, Լենյեր Դոմինգեսը, Նիկիտա Վիտյուգովը, Մաքսիմ Մատլակովը, Զախար Եֆիմենկոն, Վադիմ Զվյագինցեւը եւ Իլդար Խայրուլինը:

Եվրոպայի ակումբային չեմպիոն դարձավ Չեխիայի «Ջի Թիմ Նովի Բորը»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում