17:56  ,  18 հոկտեմբերի, 2013

Բուլղարական մամուլ. Մարիա Շարապովան հղի է Գրիգոր Դիմիտրովից

Ռուսաստանցի թենիսիստ Մարիա Շարապովան հղի է բուլղարացի Գրիգոր Դիմիտրովից, հաղորդում են բուլղարական կայքերը։ Շարապովային նկատել են Լոս Անջելեսի ծննդատներից մեկում, գրում է novini.bg-ն։

Շարապովան սիրային հարաբերությունների մեջ է բուլղարացի թենիսիստի հետ, որը վերջերս խզել է պայմանագիրը Ստոկհոլմի թենիսի ակադեմիայի հետ եւ տեղափոխվել է Լոս Անջելես՝ Շարապովայի հետ ապրելու։ Բուլղարական կայքի հավաստմամբ, Շարապովան հրաժարվել է մասնակցել Ստամբուլում կայանալիք WTA տարվա ամփոփիչ մրցաշարին ոչ թե ուսի վնասվածքի, այլ հենց հղիության պատճառով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում