08:49  ,  20 ապրիլի, 2012

Ադամ Կրիկորյան. Կանադան լուրջ մրցակից է Ռուսաստանի համար

Մենք հաճախ են խաղում կանադացիների հետ եւ այդ թիմը լուրջ մրցակից է, հայտարարել է ջրագնդակի կանանց ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Կրիկորյանը:

Տրիեստում ավարտին է մոտենում ջրագնդակի կանանց օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Վճառական խաղում օլիմպիական ուղեգրի համար Ռուսաստանի թիմը մրցելու է Կանադայի հավաքականի հետ, որն իր ենթախմբում գրավել է երրորդ տեղը, հաղորդում է «Սպորտ-Էքսպրեսը»:

«Մենք հաճախ ենք խաղում կանադացիների հետ: Միայն այս տարի արդեն չորս անգամ հանդիպել ենք եւ լավ գիտենք այդ թիմի հնարավորությունները: Այն, որ Տրիեստում Կանաան ենթախմբում գրավեց երրորդ տեղը` դեռ ցուցանիշ չէ: Սակայն Ռուսաստանի հավաքականն ի զորու է վճռական խաղում, օլիմպիական ուղեգրի համար հաղթել կանադացիներին»,- ասել է Ադամ Կրիկորյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English