13:21  ,  24 հուլիսի, 2013

Բրազիլիայում մահացել է ֆուտբոլի աշխարհի կրկնակի չեմպիոնը

Բրազիլիայում 84 տարեկանում մահացել է նախկինում հայտնի պաշտպան Ջալմա Սանթոսը, գրում է Terra-ն:

Թոքերի բորբոքման պատճառով Սանթոսը հուլիսի 1-ից գտնվում էր հիվանդանոցում, որտեղ անցկացրել է կյանքի վերջին օրերը:

Ջալմա Սանթոսին շատերը համարում էին ֆուտբոլի պատմության լավագույն աջ պաշտպանը: Նա հայտնի էր իր տեխնիկայով եւ գրոհներին միանալու ունակությամբ:

1958-ին եւ 1962-ին Սանթոսը Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն: Նա կարիերան ավարտել է 41 տարեկանում՝ բրազիլական «Աթլետիկո Պարանենսե» ակումբի կազմում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում