Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան (IAAF) հաստատեց ձողացատկի կրկնակի օլիմպիական չեմպիոն Ելենա Իսինբաեւայի ձմեռային ռեկորդը, որը նա սահմանել էր փետրվարի 23-ին Ստոկհոլմում:
Փակ մարզասրահների աշխարհի ռեկորդն այժմ հավասար է 5,01 մետրի:
Իսինբաեւան մեկ սանտիմետր բարելավեց 2009-ին Դոնեցկում սահմանած սեփական ռեկորդը:
Նոր նվաճումը 28-րդ համաշխարհային ռեկորդն է Իսինբաեւայի կարիերայում, հաղորդում է IAAF-ի կայքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում