22:59  ,  12 հուլիսի, 2013

Ռինատ Ախմետով. Մխիթարյանը շատ բան է արել «Շախտյորի» համար

Մենք Հենրիխ Մխիթարյանի մասին կհիշենք միայն լավը, ասել է Դոնեցկի «Շախտյորի» նախագահ Ռինատ Ախմետովը: Միլիարդատեր գործարարը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիա», փոխանցում է terrikon.com-ը:

«Ես հարգում եմ Հենրիխ Մխիթարյանի որոշումը: Դա նրա ընտրությունն է: Մենք նրա հետ ունեինք պայմանագիր, որը հնարավոր էր խզել միայն 30 միլիոն դոլարով: Նա ուներ այդ հնարավորությունը: Տուր 30 միլիոն, խզիր պայմանագիրդ եւ վաճառիր քեզ թեկուզ 130-ով: Մենք հարգում ենք պայմանագիրը: Հավանաբար, նրան սկզբում սխալ են բացատրել:

Ամեն դեպքում, նա հրաշալի մարդ է, քանի որ շնորհակալություն հայտնեց թիմին, երկրպագուներին եւ մարզիչին: «Շախտյորը» շատ բան է արել Մխիթարյանի համար, եւ Մխիթարյանը շատ բան է արել «Շախտյորի» համար: Մենք նրա մասին կհիշենք միայն լավը»,- ասել է ուկրաինական ակումբի նախագահը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով