10:12  ,  18 հունիսի, 2013

Արթուր Աբրահամը հրաժարվում է մենամարտից եւ կարող է ավարտել կարիերան

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (36-4, 21 նոկաուտ) կարող է հրաժարվել Նամիբիայի ներկայացուցիչ Վիլբերֆորս Շիհեպոյի (20-6, 15 նոկաուտ) հետ մենամարտից։

Աբրահամին չի գոհացնում գումարը, որն իրեն առաջարկում է Sauerland Event ընկերությունը։

«Եթե Sauerland Event-ը համաձայնության չգա իրավաբանիս հետ, ապա չեմ պատրաստվում մանամարտել ո՛չ օգոստոսի 24-ին, ո՛չ էլ դրանից հետո։ Կարող եմ կարիերաս ավարտել։ Մարզիկի հետ պետք է արդար վարվել»,- Աբրահամի խոսքն է մեջբերում Boxingscene-ը։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Արթուր Աբրահամը ռինգ է դուրս եկել մարտի 23-ին՝ տեխնիկական նոկաուտով պարտվելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում