16:44  ,  23 մայիսի, 2013

Արման Սերեբրակյանը մտադիր է Հայաստանը ներկայացնել Սոչիի Օլիմպիական խաղերում

Ամերիկահայ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը ցանկանում է Հայաստանը ներկայացնել Սոչիում կայանալիք 2014թ․ ձմեռային Օլիմպիական խաղերում։ 26-ամյա մարզիկի գլխավոր նպատակը Հայաստանի համար մեդալ նվաճելն է։ Սերեբրակյանը վնասվածքի պատճառով հանդես չի գալիս 2 տարի, սակայն նա աշխարհի 10 լավագույն հայ լեռնադահուկորդների ցուցակում է։ 2013-ի ապրիլին նա գլխավորում էր այդ ցուցակը։

«Ուրախ եմ, որ հայկական արմատներ ունեմ։ Ցանկանում եմ մեկնել Սոչի եւ պայքարել մեդալների համար։ Իմ եւ Հայաստանի լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի երազանքն այդ մարզաձեւի զարգացումն է Հայաստանում։ Ծախկաձորում հիանալի լեռներ եւ հանգստյան գոտիներ կան։ Նպատակս է Հայաստանն ավելի հայտնի դարձնել լեռնադահուկային աշխարհում»,- Արման Սերեբրակյանի խոսքը մեջբերում է ամերիկյան reporter.am-ը։

Հայաստանի լեռնադահուկային սպորտի ֆեդերացիան խոստացել է աջակցել Արմանին, սակայն չի կարող ֆինանսական օգնություն ցուցաբերել։ Այդ իսկ պատճառով հայ մարզիկը հովանավոր է փնտրում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում