Language: Հայերեն
  • Русский
  • English
SPORT STYLE
  • Մամուլ
  • Տեսանյութեր
  • Լուսանկարներ
  • Լրահոս
  • Լոնդոն 2012
  • Ստամբուլ 2012
  • Ֆուտբոլ
    • Ազգային առաջնություններ
    • Եվրոպայի լիգա
    • Չեմպիոնների լիգա
    • Հայկական ֆուտբոլ
    • Եվրո-2012
  • Շախմատ
    • Մրցաշարեր
    • Լեւոն Արոնյան
  • Բռնցքամարտ
    • Պրոֆեսիոնալ
    • Սիրողական
  • Բասկետբոլ
  • Ավտոմոտոսպորտ
    • MotoGP
    • Ավտոարշավ
    • Ֆորմուլա-1
  • Թենիս
  • Այլ մարզաձեւեր
    • Աթլետիկա
    • Արեւելյան մարտարվեստներ
    • Բադմինտոն
    • Բազկամարտ
    • Էքստրեմալ մարզաձեւեր
    • Ըմբշամարտ
    • Թիավարություն
    • Հանդբոլ
    • Հեծանվասպորտ
    • Հոկեյ
    • Հրաձգություն
    • Ձիասպորտ
    • Ձմեռային մարզաձեւեր
    • Ձյուդո
    • Մականախաղ
    • Մարմնամարզություն
    • Նետաձգություն
    • Ծանրամարտ
    • Սամբո
    • Սեղանի թենիս
    • Սպորտային պարեր
    • Սուսերամարտ
    • Վոլեյբոլ
    • Ջրային մարզաձեւեր
    • Ռեգբի
    • Ֆուտզալ
    • Ֆիթնես | Բոդիբիլդինգ
    • Գեղասահք
00:02  AMT,  7 ապրիլի, 2012

Հայ ազգը կենդանի սիրող ազգ չի

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել հայկական ձիասպորտի ակումբների գործունեությունը: Երեւանի «10-ից 10» համալիրի ձիարշավարանի տնօրենը ԽՍՀՄ սպորտի վարպետ, նախկին նժույգավար Արմեն Թամրազյանն է:

«10-ից 10» ձիարշավարանն ունի տարբեր ցեղատեսակի 13 ձիեր, որոնցից մի քանիսը անգլիական ցեղախմբի զտարյուններ են, մյուսները՝ ուկրաինական, ռուսական ծանրաքաշ ձիեր՝ 5-15 տարեկան, կան նաեւ երկու քուռակներ, որոնք լույս աշխարհ են եկել ձիարշավարանում:

Ակումբն առաջին հայացքից փոքր է թվում ձիասպորտի սիրահարի համար, սակայն ձիանոցի ետնամասում մեծ մրցադաշտ է, որտեղ «բնակվում են» ակումբի ձիերի գերակշիռ մասը: Ձիարշավարնի ձիանոցը 5 ձիու տեղ ունի: Այստեղ բնակվում են սիրողական ձիավարության համար նախատեսված ձիերը:

«10-ից 10» ձիասպորտի ակումբի ձիերից ոչ բոլորն են պատկանում ակումբին: Նրանցից 7-ը մասնավոր անձանց սեփականություն են: Ձիարշավարանն ուղղակի պահում է դրանց:

Ըստ Արմեն Թամրազյանի, ձիարշավարանը հիմնականում սիրողական ձիավարությամբ է զբաղվում: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե 13 ձիերից քանի՞սն են պիտանի պրոֆեսիոնալ ձիասպորտի համար եւ ի՞նչ մրցաշարերի են մասնակցել:

«Վերջին երեք տարիներին մենք չենք մասնակցում մրցաշարերի, քանի որ համապատասխան նժույգավար եւ նժույգ չունենք: Վերջին մրցումը, որին մեր ակումբի ձիերը մասնակցել են, դա 2005 թվականին Կովկասի առաջնությունն էր Վրաստանում: Մասնակցել ենք նաեւ Հայաստանի բոլոր մրցումներին, առաջնություններին: Արդեն երեք տարի է չկանք ասպարեզում. այսպես ասած՝ մեր պրոֆիլը միայն սիրողականների հետ զբաղվելն է: Սպորտն այս ակումբում երկրորդ պլանում է: Ձիասպորտով այստեղ ես եմ զբաղվել, այն էլ ֆիզիկական տվյալներս պահպանելու նպատակով: Ձիասպորտի մարզիկ ձիու հետ պետք է ամբողջ օր զբաղվես, վարժեցնես, դու իրեն վարժվես, սովորես: Չկա ոչ ոք, որ ցանկություն հայտնի ամբողջ օրը նվիրի ձիուն»,- պատմում է Արմեն Թամրազյանը:

Ակումբի 13 ձիերից ընդամենը 2-ն են մարզիկներ, որոնց հետ, տնօրենի խոսքով, կարելի է զբաղվել եւ վստահ մասնակցել մրցաշարերի, քանի որ վերջիններիս տվյալները եւ ֆիզիկական պատրաստվածությունը թույլ են տալիս: Երկու մարզիկ-ձիերը անգլիական զտարյունի եւ բուդյոնովյան ցեղատեսակի են:
Ձիարշավարանում ձիասպորտով լրջորեն զբաղվելու համար ակումբի ղեկավարությունը ապահովել է բոլոր պայմանները: Մասնավորապես, այս ակումբում հնարավորություն կա աշխատելու կոնկուրում՝ արգելքների հաղթահարում մրցաձեւում, քանի որ թե մարզիկ-ձիերի հասակը, եւ թե մրցադաշտի պայմանները  համապատասխանում են ստանդարտներին: Բայց, պարզվում է՝ նույնիսկ այդ պայմանները չեն գրավում հայերին մտածել մարզաձեւով լուրջ զբաղվելու համար:

«Հայերն ընդհանրապես կենդանիների հետ լավ չեն, անկախ նրանից՝ ձի է, կով է, թե շուն: Մեր ազգը կենդանի սիրող ազգ չի: Չես էլ կարող հային բացատրես՝ ինչ է ձին: Կենդանի չսիրելուց է, որ չեն էլ կարողանում ձի վարել: Օրինակ՝ հայ աղջիկներն ավելի լավ նժույգավար են, քան տղաները: Ավելի խիզախ են, համարձակ, քան տղաները: Եվ ավելի շատ են ձի սիրում, քան տղաները: Այս մարզաձեւը զարգացնելու համար անհրաժեշտ է շատ գումար: Եթե լավ ձիեր ունենանք Հայաստանում, ձիասպորտով զբաղվել ցանկացողներն են կավելանան: Միջին կարգի ձի գնելու համար մեզ 150.000 եվրո է պետք: Իսկ մեր ձիերը 8-7 հազար դոլարանոց ձիեր են: Օրինակ՝ վերջին ձին գնել ենք 2000 թվականին: Ձեռք ենք բերել 8000 դոլարով: Այստեղ հիմնականում անգլիական զտարյուն ձիեր են:

Ասում են՝ կան նաեւ ղարաբաղյան ցեղատեսակի ձիեր, բայց իմ տեղեկություններով, դրանք վաղուց անհետացել են՝ դեռեւս 200 տարի առաջ: Ղարաբաղյան ցեղի ձիու նկարներ չկան, ես ձեռքի նկարած նկար եմ տեսել: Դրանք եղել են ծիրանագույն, մեջքին սեւ խաչ: Եթե մեկը կասի, որ ղարաբաղյան ցեղի կա, ես, միեւնույն է, չեմ հավատա: Կային խոսակցություններ, որ Անգլիայի ձիարշավարաններից մեկում 7 հատ կա, բայց ոչ ոք չի տեսել: Թուրքերն ու ադրբեջանցիներն էլ են ասում, որ Աղդամում ունեցել են, հիմա տարել են Բաքու: Բայց սրանք սուտ լուրեր են»,- ասաց Արմեն Թամրազյանը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

NEWS.am Sport

Տպել  

  • ֆեյսբուք
  • 0 մեկնաբանություն
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • 12:27 AMT,  21 մայիսի
    Ռոնալդինյոն «նռնակ է նետել» երկրպագուների վրա
  • 12:05 AMT,  21 մայիսի
    Հենրիխ Մխիթարյան. Այժմ արդեն գործն արված է, ռեկորդը կա եւ կարելի է առանց լարվածության շարունակել աշխատանքը
  • 11:43 AMT,  21 մայիսի
    Ուեյն Ռունին նորածին որդուն անվանակոչել է Քլեյ
  • 11:35 AMT,  21 մայիսի
    ՊՍԺ-ի մարզական տնօրեն. Իբրահիմովիչն ու Տիագո Սիլվան կմնան ՊՍԺ-ում
  • 11:12 AMT,  21 մայիսի
    «Չելսին» առաջարկ է արել Մարիո Գոմեսին
  • 10:52 AMT,  21 մայիսի
    «Ռեալը» կփորձի գնել Լեւանդովսկուն եւ Իսկոյին
  • 10:28 AMT,  21 մայիսի
    Սթենլիի Գավաթ. Օրվա լավագույն խաղացողն ու դրվագները
  • 10:14 AMT,  21 մայիսի
    Հայաստանի GTF թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ. Առանց կանոնների մարտերում գումար են վճարում միայն իրար ծեծելու համար
  • 09:51 AMT,  21 մայիսի
    Տպավորիչ հրավառություն՝ «Լեւսկու» հաղթանակի պատվին
  • 09:32 AMT,  21 մայիսի
    «Բարսելոնայի» փոխնախագահ. Մոուրինյոն իսպանական ֆուտբոլի խայտառակությունն է
Loading...

  • Ֆեյսբուք
  • Հարցում
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի աշխատանքը
Դրական
Բացասական
  • Հարցում
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքը
Դրական
Բացասական
  • Հարցում
Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Սպորտի նախարարության աշխատանքը
Դրական
Բացասական
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...
  • ՄարզաձԵՎերը՝ այբբենական
    • » Աթլետիկա
    • » Ամերիկյան ֆուտբոլ
    • » Առագաստանավային սպորտ
    • » Ավտո | մոտո
    • » Արեւելյան մարտարվեստներ
    • » Բադմինտոն
    • » Բազկամարտ
    • » Բասկետբոլ
    • » Բեյսբոլ
    • » Բիլիարդ
    • » Բոուլինգ
    • » Բռնցքամարտ
    • » Գեղասահք
    • » Գեղարվեստական մարմնամարզություն
    • » Գոլֆ
    • » Էքստրեմալ մարզաձեւեր
    • » Ըմբշամարտ
    • » Թենիս
    • » Թիավարություն
    • » Խառը մենամարտեր (MMA)
    • » Ծանրամարտ
    • » Կիբերսպորտ
    • » Հանդբոլ
    • » Հեծանվասպորտ
    • » Հոկեյ
    • » Հրաձգություն
    • » Ձիասպորտ
    • » Ձմեռային մարզաձեւեր
    • » Ձյուդո
    • » Մականախաղ
    • » Նետաձգություն
    • » Շախմատ
    • » Ունիվերսալ մարտեր
    • » Պարալիմպիկ սպորտ
    • » Պոկեր
    • » Ջրային մարզաձեւեր
    • » Ռեգբի
    • » Սամբո
    • » Սեղանի թենիս
    • » Սուսերամարտ
    • » Սպորտային մարմնամարզություն
    • » Սպորտային պարեր
    • » Սքվոշ
    • » Վոլեյբոլ
    • » Օլիմպիական
    • » Ֆիթնես | Բոդիբիլդինգ
    • » Ֆուտբոլ
    • » Ֆուտզալ
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © 2013 NEWS.am
    Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։

    Էլ-փոստ՝ sport@news.am
    Գովազդ News.am-ում Բջջային՝ +37491 073313, Էլ-փոստ՝ marketing@news.am
    Մեր մասին

    Պատրաստված է՝