21:34  ,  9 մայիսի, 2013

«Բավարիայի» ֆուտբոլիստները շնորհավորել են 1945թ. մայիսի 9-ին ծնված Հայնկեսին (ֆոտո)

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները ակումբային մարզաբազայում հսկայական տորթով են դիմավորել թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսին, հաղորդում է «Բավարիայի» կայքը: 1945թ. մայիսի 9-ին ծնված Հայնկեսը 68 տարեկան է: Հռչակավոր մարզիչն ավարտում է կարիերան: Հունիսից «Բավարիան» կգլխավորի «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, իսկ Հայնկեսը կանցնի վաստակած հանգստի: Արեւմտյան Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը մարզչական կարիերայի ընթացքում «Բավարիայի» հետ դարձել է Գերմանիայի եռակի չեմպիոն, Մադրիդի «Ռեալի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում