22:52  ,  22 ապրիլի, 2013

Մեսին ընդհանուր խմբում մասնակցել է նախախաղային մարզմանը

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ապաքինվել է վնասվածքից եւ Մյունխենում թիմի հետ նախախաղային մարզում է անցկացրել ընդհանուր խմբում: Միակ խաղացողը, որը կատալոնական թիմում մարզվել է անհատական ծրագրով եղել է կամերունցի կիսապաշտպան Ալեքսանդր Սոնգը, որը թեթեւ վնասվածք ունի, հաղորդում է Sport.es-ը:

«Բավարիա» - «Բարսելոնա» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 23-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս