22:15  ,  22 ապրիլի, 2013

Միրչա Լուչեսկու. «Բավարիան» ու «Բորուսիան» ֆավորիտ են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում

«Բավարիան» ու «Բորուսիան» ֆավորիտ են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, հաղորդում է Sport.es-ը:

«Դորտմունդի «Բորուսիան» երիտասարդ, լավ կազմակերպված եւ գրոհող թիմ է, որի կազմում խաղում են վտանգավոր եւ երիտասարդ Գյոտցեն, Ռոյսը եւ Լեւանդովսկին: Նրանք հաղթել են «Ռեալին» խմբային փուլում եւ շատ հավանական է, որ դարձյալ կհաղթեն: Ես կարծում եմ, որ «Բորուսիան» Եվրոպայում ունի լավագույն երկրպագուները: Մոուրինյոն հաղթող մարզիչ է, սակայն նա նման չէ Ֆերգյուսոնին, Վենգերին եւ ինձ: Մենք ստեղծում ենք թիմեր եւ չենք փոխում դրանք 3-4 տարին մեկ: Ինչ վերաբերում է «Բարսելոնայի» եւ «Բավարիայի» դիմակայությանը, ապա մյունխենցիներն արդեն նվաճել են Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը եւ կարող են ամբողջովին կենտրոնանալ Չեմպիոնների լիգայի վրա: Իսկ «Բարսելոնան» շատ է կախված Մեսիից»,- ասել է Լուչեսկուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում