«Բարսելոնայի» կամերունցի կիսապաշտպան Ալեքսանդր Սոնգն արդեն ամռանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Տոտենհեմ», հաղորդում է Sport.es-ը։
«Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ցանկանում է կազմում տեսնել Սոնգին, որը կատալոնական ակումբ էր տեղափոխվել Լոնդոնի «Արսենալից» 19 միլիոն եվրոյի դիմաց։
Ընթացիկ մրցաշրջանում Սոնգը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 29 հանդիպում եւ խփել է մեկ գնդակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում