Լուվրում ընթացող աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով 52-րդ քայլում առավելության հասավ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ եւ վաստակեց առաջին միավորը։ Մեկնարկային տուրում Լեւոն Արոնյանը պարտվել էր Չինաստանի չեմպիոն Լիրեն Դինգին։ Չինացին երկրորդ տուրում սեւերով պարտվեց Վաշյե-Լագրավին։ Մայքլ Ադամսն առավելության հասավ Պյոտր Սվիդլերի նկատմամբ։ Ոչ ոքի ավարտվեցին Նիկոլայ Վիտյուգով – Վիշվանաթան Անանդ եւ Լորան Ֆրասինյե – Բորիս Գելֆանդ պարտիաները։
Միանձնյա առաջատարը 2 միավոր վաստակած Մայքլ Ադամսն է։ 1,5 միավոր ունի Վաշյե-Լագրավը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում